«Պահեստազորի սպաներ» շարժում․ Դավաճանին աջակցողը ևս դավաճան է
«Պահեստազորի սպաներ» շարժումը և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը այսօր ստորագեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր և հանդես եկան համատեղ հայտարարությամբ, տեղեկացնում է News.am-ը: Հայտարարությունում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն իրենց ապաշնորհ և ազգադավ ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեցրել են կործանման եզրին: Անցած գրեթե չորս տարիների ընթացքում հանցավոր իշխանություններն իրենց ապազգային քաղաքականությամբ Հայ ժողովրդի տարբեր շերտերի միջև սերմանեցին ատելություն, վարկաբեկեցին Հայոց բանակն ու Հայ եկեղեցին, շարունակաբար արժեզրկում են Հայոց պատմությունն ու Հայ գրականությունը:
Վտանգված է երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Գնահատելով երկրի համար այս ճակատագրական իրավիճակը և համոզված լինելով, որ իշխանության ամենօրյա գործունեությունը և կատարվող քայլերը միտված են ոչ միայն Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը, այլ նաև պետականության կործանմանը, «Պահեստազորի սպաներ» շարժումը և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը կոչ են անում բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ուժային և իրավապահ մյուս կառույցների ծառայողներին միավորվել և համատեղել ծառայողական հմտություններն ու ունակությունները, փորձն ու գիտելիքները հանցավոր իշխանություններից օր առաջ ազատվելու համար, նպատակ ունենալով վերականգնել երկրի կառավարման բնականոն ընթացքը և ապահովել պետության հետագա գոյությունը:
Միաժամանակ, կրկին կոչ ենք անում գործող ապօրինի և ապազգային իշխանությունների վերջին պատվար հանդիսացող ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության աշխատակիցներին դադարեք կատարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների անօրինական հրամանները:
Եթե ունեք պատվի և արժանապատվության զգացում, եթե ունեք հայրենասիրության որևէ նշույլ, եթե չեք ցանկանում, որ վաղը ձեր ընտանիքներն ու երեխաները պղծվեն թուրք ենիչերիների կողմից, ապա դադարեք լինել այս հանցավոր իշխանությունների կամակատարը։
Հասկացեք վերջապես՝ դավաճանին աջակցողը ևս դավաճան է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.