Սերժ Սարգսյան․ Ավարտեք այս աբսուրդի թատրոնը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։
Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը չի ցանկանում խոսել այս թեմայով. նշում է՝ այս ամենը անհեթեթություն է, իսկ իրենք ցանկություն չունեն լրահոսը լցնել անհեթեթություններով։
«Անհեթեթությամբ մի լցրեք ձեր լրահոսը, այս մեղադրանքը սկզբից մինչև վերջ անհեթեթություն է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մակինյանը։
Թե ինչ դիրքորոշում ունի այդ ամենի վերաբերյալ ինքը՝ Սերժ Սարգսյանը, փաստաբանն արձագանքեց. «Պարոն նախագահի գնահատականն այս մեղադրանքին հետևյալն է՝ անհեթեթություն»։
Ամրամ Մակինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, իսկ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված այս նոր մեղադրանքը այդ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելն է։
«Իրականում, այս ամենը զավեշտ է։ Մեղադրանքը թղթի վրա գրած ներկայացրել են, գնահատականները տվել ենք ու ասել՝ ավարտեք այս աբսուրդի թատրոնը», - հավելեց Սերժ Սարգսյկանի փաստաբանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն, իբր, կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից։
«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով՝ այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել», - ավելի վաղ հայտնել էր փաստաբան Ամրամ Մակինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке