Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՌԴ-Ն ՄԻՆՉ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԵՆԹԱԴՐՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը բրյուսելում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ վերլուծել է՝ ինչ սպասել այդ հանդիպումից ու ինչ հնարավոր զարգացումներ կլինեն մինչ այդ։ Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է.
«Ինչ սպասել Նիկոլ-Ալիև հանդիպումից՝ Բրյուսելում։
Ադրբեջանին ներվել է պատերազմը, որովհետև արտաքին քաղաքականության մեջ հողատու կապիտուլյանտը չի հետապնդում նպատակ, որ Ադրբեջանին պետք է պատժել ագրեսիայի համար:
Կանխատեսելի էր, որ Եվրոպան վերադառնալու է, բայց այսպիսի՞ ձևով. մի շարք հարցեր են առաջանում:
Լավրովը հայտարարեց, որ եթե չլինի կոմպրոմիս, անիմաստ է հանդիպել: Ռուսական և եվրոպական մտայնությունների միջև տարբերություն կա: Ռուսական կողմը չունի ապացուցելու կարիք, որ ինքն այստեղ դերակատար է, բայց Եվրոպան ունի: Հետևաբար, Եվրոպայի համար նման հանդիպման փաստը Բրյուսելում այլևս իրողություն է և ձեռքբերում, իսկ ռուսական կողմի համար կարևոր են փաստաթղթերը:
Այսինքն, հանդիպումներից պետք է «երեխա ծնվի»: Վատն այն է, որ որպես կանոն այդ ընթացքում հղիացնում են Հայաստանին, որովհետև մեզ է ներկայացնում մի այնպիսի անձնավորություն, որը պատրաստ է անգամ արտարգանդային քաղաքական հղիության, այնքան որ ինքը կարողանա մնալ իշխանության:
Ես կարծում եմ, որ ՌԴ-ն մինչ դեկտեմբերի 15-ը բրյուսելյան ենթադրվող հանդիպումը, կկազմակերպի սեփական հանդիպում, ես կարծում եմ, որ Նիկոլ-Ալիև հանդիպումը մինչև Բրյուսել կլինի ևս մեկ անգամ՝ ռուսական նախաձեռնությամբ:
Իսկ ինչ պիտի աներ Բրյուսելում իրեն հարգող ՀՀ ղեկավարը՝ պետք է համաշխարհային աղմուկ բարձրացներ, ասեր, որ մարդասպան Ալիևի հետ չի պատրաստվում մասնակցել որևէ համատեղ միջոցառման. պիտի գնար իր ռազմագերիների նկարներով, ոչնչացված հոգևոր-մշակութային կոթողների ապացույցներով, ադրբեջանական ագրեսիայի ապացույցներով և պահանջեր ՝ Արևելյան գործընկերություն, Եվրոմիություն պատժե՛ք Ադրբեջանին, հակառակ դեպքում ձեր բոլոր գովասանքի խոսքերը՝ թավշյա իշխանափոխություն, ժողովրդավարություն զրո արժեք ունեն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 07:59
Азербайджанская служба радиостанции «Свобода» - «Азадлык» на днях опубликовала интервью с международным советником семьи незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна, известным американским юристом Джаредом Генсером. Несмотря на предвзятую, проправительственную постановку вопросов журналистом, адвокат в ходе интервью озвучил ряд важных мессиджей.
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.