Последние новости

«Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատվեց

Դատարանի որոշմամբ «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատվեց։ Այս տեղեկությունը News.am-ին հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։

Նշենք, որ Արսեն Արծրունին շուրջ 28 տարի անազատության մեջ էր։ Նա կալանքը կրում էր «Վարդաշեն» ՔԿՀ-ում։

Նա Ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ