Ռուս փորձագետ. ԱՐՑԱԽԻ՝ ԲԱՔՎԻՆ ԱՆՑԱԾ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ
Արցախյան պատերազմի ավարտից մեկ տարի է անցել, սակայն Բաքուն չի կարողացել լրջորեն զարգացնել Ադրբեջանին անցած շրջանները։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։
«Ինչ-որ բան նրանք անում են, սակայն բնակչությունը չի վերադարձել այնտեղ, պայթուցիկ սարքերի առկայության խնդիրը մնում է։ Սա ակնհայտորեն դառնում է շատ լուրջ քաղաքական խնդիր Ալիևի համար։ Ըստ երևույթին, ենթադրվում է, որ հայերն ինչ-որ տեղ քարտեզներ ունեն, որոնք չեն ուզում տալ։ Բայց ես վստահ չեմ, որ նման մանրակրկիտ քարտեզներ կան: Այս տարածքներում կարող էին մնալ վայրի ականապատ դաշտեր, որոնք երկար տարիներ ոչ ոք չիսպասարկել։
Բաքվին, ըստ ամենայնի, չի հաջողվում ամբողջությամբ ականազերծել այդ տարածքները, և սա արդեն քաղաքականապես կարևոր պահ է։ Քանի դեռ Ադրբեջանը չի տիրապետել դրանց, չի կարող լրջորեն զբաղվել Արցախի խնդրով։ Նախ պետք է ինտեգրել մնացած շրջանները, ինչն այնքան էլ լավ չի անում Բաքուն։ Բաքուն հրաժարվում է ճանաչել Արցախը և կարծում է, որ այնտեղ ապրող հայ բնակչությունը պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքի այդ տարածքները։ Անգամ ներկայիս տեսքով Արցախը հերքում է դա։ Եվ քանի դեռ այդպես է, անորոշ իրավիճակը կպահպանվի ևս մի քանի տարի, և դրա փոփոխությունը կախված կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող հանգամանքներից»,-ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: