Շոյգու․ ՌԴ սահմանների մոտ ամերիկյան ռմբակոծիչների ակտիվության աճ է արձանագրվել
Ռուս զինվորականները ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի ակտիվության զգալի աճ են արձանագրում Ռուսաստանի պետական սահմանի մերձակայքում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վերջին ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է կատարվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ շատ է անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից», – ասել է Շոյգուն Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ժամանակ:
Ինչպես նշել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, այս ամիս ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի «Global Thunder» վարժանքների ընթացքում 10 ռազմավարական ռմբակոծիչներ ՌԴ-ի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակ են մշակել։
«Մեր պետական սահմանից նվազագույն հեռավորությունը կազմել է 20 կիլոմետր», – հավելել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի գործակցության զարգացումը հատկապես արդիական է ուժեղացող աշխարհաքաղաքական մրրկայնության և աշխարհի տարբեր շրջաններում կոնֆլիկտային ներուժի աճման պայմաններում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.