Ռուս խաղաղապահները շուրջ 2 հեկտար հող են ականազերծել Շուշիի շրջանում
Ռուսական խաղաղապահ զորամիավորման զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում գտնվող հայկական հնագույն գերեզմանատան տարածքի ականազերծումը պայթունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ամեն օր Շուշիի շրջանի սահմանազատման գծի մոտ ռուս խաղաղապահներն աշխատանքներ են տանում չպայթած զինամթերքի, արկերի, կրակոցների եւ ականների որոնման ուղղությամբ։ Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացնում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական նշանակության հողերի եւ անասունների արածեցման համար նախատեսված հարակից տարածքների մաքրման առաջադրանքները:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքի մարդասիրական ականազերծումը։ Այսօր մաքրվել է հայկական հնագույն գերեզմանատան 1.5 հեկտար տարածք՝ խաղաղ բնակչության անվտանգ մուտքն ապահովելու համար։ Ականազերծման ժամանակ հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները պայթունավտանգ առարկաներից մաքրել են ընդհանուր ավելի քան 2300 հեկտար, ինչպես նաեւ` 683 կմ ճանապարհ, մոտ 2 հազար շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ընդհանուր ավելի քան 26 հազար զինամթերք, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.
-
2025-06-06 11:48
В Ереване в рамках визита председателя Совета Федерации Федерального Собрания России Валентины Матвиенко 6 июня проходит 10-й армяно-российский межрегиональный форум.