Последние новости

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

Օվերչուկը Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի համանախագահներից է, որը քննարկում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, տեղեկացնում է Aysor.am։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ