Последние новости

Նոյեմբերի 24-ից Կապանում երկու նոր երթուղի է գործելու

Սյունիքի մարզում այսօրվանից երկու նոր երթուղի է գործելու` Կապան–Ճակատեն–Կապան և Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն–Կապան։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանը։

Նոր երթուղիների սպասարկումն իրականացվելու է ամեն օր։

Կապան–Ճակատեն–Կապան երթուղին գործելու է հետևյալ ժամանակացույցով`ժամը 8։00–ին, 12։00-ին և 16։00-ին ավտոմեքենան Ճակատենից կշարժվի դեպի Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ), իսկ ժամը 10։00–ին, 14։00-ին, 18։00-ին Երկաթուղայինների 5-րդ նրբանցքից (թունելի մոտ) դեպի Ճակատեն։

Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն–Կապան երթուղին էլ կսպասարկվի ժամը 07։30-ից` սկիզբը` Կապանից (5 համարի կանգառ), այնուհետև Ճակատենում կանգառը կլինի վարչական շենքի մոտ, ժամը 10։30-ին էլ մեքենան կշարժվի Ճակատենից դեպի Կապան, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ