ԵՏՄ-ն և Իրանը շահագրգռված են Հյուսիս-Հարավ ուղղության օգտագործմամբ
Եվրասիական տնտեսական միության և Իրանի շահերի ընդհանրություն կա Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման հարցում՝ եվրասիական մեծ գործընկերության ձևավորման համատեքստում։ Այս մասին նոյեմբերի 24-ին Երևանում «Եվրասիա - 21» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ իր ելույթում նշեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Այժմ, նրա խոսքով, բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու շուրջ։ Նա վստահություն հայտնեց, որ նման համաձայնագրի կնքումը բարենպաստ ազդեցություն կունենա երկարաժամկետ առևտրատնտեսական կապերի և համագործակցության պլանավորման արդյունավետության վրա։
«Իրանի գլխավոր հարստությունը դեպի Հնդկական օվկիանոս մուտքն է»,-ընդգծեց Դոնչենկոն։ Նա հավելեց, որ Ռուսաստանը մեծապես կշահի ԵՏՄ-ին Իրանի անդամակցությունից։ «Իրանը Ռուսաստանի համար ամենահեռանկարային գործընկերներից մեկն է։ Ռուսաստանը կարող է Իրանին առաջարկել պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների, շինանյութերի, կահույքի, տեխնիկայի գրեթե ողջ տեսականին։ Իրանից Ռուսաստան արտահանվող հիմնական ապրանքներն են նավթը, գազը, նավթամթերքը, սննդամթերքը և գորգերը»,-եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.