ԱԺ քննիչ հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել կառավարությանն ու «Հայաստան» հիմնադրամին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և ՀՀ պետական բյուջե փոխանցած միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների անդամները պահանջներ են ներկայացրել կառավարությանն ու հիմնադրամին։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։
«Տվյալ քննիչ հանձնաժողովն ավելի քան 1 ամիս է` ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն Ազգային ժողովի նախագահն առ այսօր չի հաստատել քննիչ հանձնաժողովի կազմը։ Նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պատգամավորները դիմել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ հայտնելով, որ պատրաստ են վերջիններիս կողմից բացահայտված, ինչպես նաև հիմնավոր կասկած պարունակող տեղեկությունները քննարկել քննիչ հանձնաժողովում։
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է հոկտեմբերի 23-ին և պետք է ունենա 11 անդամ։ Հանձնաժողովի նախագահը Արծվիկ Մինասյանն է, առայժմ հայտնի է երեք անդամների անունները` Հայկ Մամիջանյան, Էլինար Վարդանյան, Թադևոս Ավետիսյան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.