Последние новости

Մատաղիսից ևս 1 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում`Մատաղիսի ուղղությամբ:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է ևս 1 աճյուն, որի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ