Apple-ը դատի է տալիս իսրայելական NSO Group լրտեսական ընկերությանը
Apple-ը դատի է տալիս իսրայելական NSO Group լրտեսական ընկերությանը և դրա մայր ընկերությանը՝ iPhone-ի օգտատերերին հաքերային գործիքի միջոցով թիրախավորելու համար, հայտնում է BBC-ն։
NSO Pegasus ծրագրային ապահովումը կարող է վարակել ինչպես iPhone-ները, այնպես էլ Android սարքերը, ինչը թույլ է տալիս օպերատորներին հաղորդագրություններ, լուսանկարներ և նամակներ դուրս բերել, ձայնագրել զանգերը և գաղտնի ակտիվացնել խոսափողներն ու տեսախցիկները:
NSO Group-ը հայտարարել է, որ իր գործիքները ստեղծվել են ահաբեկիչների և հանցագործների դեմ պայքարի համար: Բայց ենթադրաբար այն օգտագործվել է նաև ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրագրողների դեմ։
NSO Group-ն հայտարարում է, որ Pegasus-ը մատակարարում է միայն ռազմական, իրավապահ և հետախուզական գործակալություններին այն երկրներից, որոնք մարդու իրավունքների ոլորտում լավ արդյունքներ ունեն: Սակայն այս ամսվա սկզբին ԱՄՆ պաշտոնյաներն ընկերությանը ներառեցին սև ցուցակում՝ հայտարարելով, որ ծրագրային ապահովումն «արտասահմանյան կառավարություններին թույլ է տվել անդրազգային բռնաճնշումներ իրականացնել, ինչն ավտորիտար կառավարությունների՝ այլախոհներին, լրագրողներին և ակտիվիստներին ուղղված պրակտիկա է»:
Apple-ը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի NSO Group-ը և դրա մայր ընկերությունը OSY Technologies-ը «պատասխան տան Apple-ի օգտատերերին հետևելու և թիրախավորելու համար»: «Իրենց օգտատերերի հետագա չարաշահումը և վնասը կանխելու համար Apple-ը նաև ձգտում է ընդմիշտ արգելել NSO Group-ին Apple-ի ցանկացած ծրագրակազմ, ծառայություն կամ սարք օգտագործել», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 13:01
Организация продовольствия и сельского хозяйства ООН (FAO) поможет фермерам Тавушской и Лорийской областей Армении освоить вспомогательные цифровые инструменты для ведения сельского хозяйства. Об этом сообщила Sputnik Армения специалист по цифровому сельскому хозяйству офиса FAO по Европе и Центральной Азии Айдай Анарбек кызы в ходе форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).
-
2025-07-29 12:55
Очевидно, что николизм постепенно приобретает черты не христианской секты, а совершенно новой религии. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Рубен Меликян.