Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ՀԱՆՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ PEGASUS ԾՐԱԳԻՐԸ
Pegasus-ը հայտնի և բավականին թանկ լրտեսող ծրագիր է։ Վերջին շրջանում բացահայտումներ եղան, որ տարբեր կառույցներ, այդ թվում՝ պետություններ, այդ ծրագիրն օգտագործել են՝ երկրի ներսում հետևելու իրենց քաղաքական ընդդիմախոսներին և խոշոր գործարարներին՝ հետագայում նրանց շանտաժելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Կասկածներ կան, որ Pegasus-ն օգտագործվել է ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հայաստանում, որովհետև Հայաստանն այժմ ոստիկանական պետություն է և որոշ գործիչների մոտ ուղղակի պարանոյա է՝ հետևելու մարդկանց, գաղտնալսել և այլն։
Որևէ մեկս սրանից չենք կարող պաշտպանված լինել, որովհետև Pegasus-ի օգտագործումը, սովորաբար, գաղտնի է։ Ընկերությունը երբեք չի հայտարարել, թե ովքեր են իր հաճախորդները և ինչով են զբաղվում։ Հանուն սեփական անվտանգության՝ և Ալիևը, և Փաշինյանը կարող են ծրագիրն օգտագործել, սա շատ հավանական է»,- ասաց մեր զրուցակիցը։
Տիգրան Քոչարյանը հավելեց՝ Pegasus-ը հասարակ քաղաքացիներին հետևելու համար սովորաբար չի կիրառվում՝ նախ շատ թանկ լինելու պատճառով։
«Հասարակ մարդկանց ուրիշ ձևով են գաղտնալսում։ Նրանց ավելի հեշտ է տարբեր տեսակի վիրուսային ծրագրեր ուղարկել՝ հետևելու հեռախոսներին։ Pegasus ծրագրով շարքային քաղաքացիներին գաղտնալսելը նման կլինի, ասենք, Մեսսիի՝ բակում ֆուտբոլ խաղալուն»,- ասաց մեդիափորձագետը։
Հիշեցնենք, որ Pegasus- ի միջոցով գաղտնալսվելու մասին այսօր հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա Apple ընկերությունից համապատասխան նամակ է ստացել։
Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է անտեսանելի կերպով տեղադրվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, որոնք աշխատում են Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով: Ծրագիրը մշակված է իսրայելական NSO Group ընկերության կողմից:
Ծրագիրը կարող է կոտրել հեռախոսը հեռավորության վրա, հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.