Օհանյանը համոզված է` չկա որևէ մարդ, որը միլիմետրի ճշտությամբ կներկայացնի ՀՀ սահմանները
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է` ՀՀ–ում չկա որևէ մարդ, որը միլիմետրի ճշտությամբ կներկայացնի Հայաստանի սահմանները։ Օհանյանը նման կարծիք հայտնեց սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանը նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե միլիմետրի ճշտությամբ գիտի՝ Հայաստանի սահմանը որտեղով է անցնում։
«Համոզված եմ, որ այսօր չկա որևէ մարդ, որը միլիմետրի ճշտությամբ կներկայացնի ՀՀ սահմանները, քանի որ ՀՀ սահմանների փոփոխությունը կամ ճշգրտումը ողջ Խորհրդային Միության տարիներին է իրականացվել»,–ասաց Օհանյանը։
Նա նշեց նաև, որ, բացի այդ, այս պատերազմի ժամանակ այսօր ունենք դիրքերի այնպիսի դասավորվածություն, որը բանակցային գործընթացում իր ազդեցությունն է ունենալու։
Օհանյանը հայտնեց, որ այսօրվա լսումներին հրավիրել են նաև խորհրդարանական մեծամասնությանը, սակայն նրանք ներկա չեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».