Վանեցյան․ Առանց պետության թույլտվության` Pegasus ծրագրով հնարավոր չէ գաղտնալսել որևէ մեկին
Առանց պետության թույլտվության հնարավոր չէ մուտք գործել որևէ բջջային օպերատորի համակարգ և Pegasus ծրագրով գաղտնալսել որևէ մեկին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե դրա համար կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի գաղտնալսել և իրականացնել միջոցառումներ։ Pegasus–ը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ Այդ ծրագիրը NSO Group ընկերությունը որոշակի գումարի դիմաց է տրամադրում հասանելիություն»,– նշեց Վանեցյան։
ԱԱԾ նախկին տնօրենը հավելեց, որ բաժանորդագրությունից հետո Հայաստանից ասում են, թե ում է պետք գաղտնալսել։
Նա ընդգծեց, որ դեռևս սեպտեմբեր ամսից է տեղյակ, որ իրեն գաղտնալսում են, այդ ժամանակ միջազգային որակավորում ունեցող ՏՏ անվտանգության մասնագետների շնորհիվ իր հեռախոսի փորձաքննություն են իրականացրել, արդյունքում հայտնաբերվել են փաստեր, որ ծրագիրն առկա է հեռախոսում։
«Այդ ժամանակ չունեի հաստատում Apple ընկերությունից, չէի ցանկանում դրա մասին բարձրաձայնել»,– ասաց Վանեցյանը և հավելեց, որ զգուշացնող նամակն ընկերությունից երեկ է ստացել` նոյեմբերի 24-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».