Քոչինյան․ Ինչո՞ւ են կառուցել Գորիս-Կապան ճանապարհը, ինչո՞ւ այն չի կարող լինել ադրբեջանական
Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը չի ընդունում, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի` ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող հատվածն Ադրբեջանին է պատկանում։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ներկայացրեց այդ ճանապարհահատվածի պատմությունը։
«Երբ 1960-ականների սկզբին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնել կառուցել Գորիս–Կապան ավտոճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն ՀՀ սահմանի տեղը։ Հստակ գիտեին, քանի որ ոչ գիտակից մարդ չէր կարող լինել Մինիստրների կազմում։ Գիտեին` ինչի համար են կառուցում և ինչու հենց այդ տարածքում։ Ադրբեջանը փորձում էր Արաքսի ձախափնյա ողջ տարածքով ավտոճանապարհ անցկացնել, և, Գորիս–Կապանը կառուցելով, փաստորեն Ադրբեջանի ձգտումների դիմացն առան»,–ասաց Քոչինյանը։
Նրա խոսքով` հիմա հայտարարվում է, որ Գորիս–Կապանի` 22 կմ հատվածն Ադրբեջանի տարածքով է անցնում, սակայն այստեղ հարց է առաջանում` երբ Ադրբեջանի «տարածք էինք գրավում» Գորիս–Կապանը կառուցելով` Ադրբեջանի իշխանությունները չէի՞ն տեսնում դա։
Քոչինյանը նկատեց` Ադրբեջանի համար այդ տարածքը տնտեսական որևէ նշանակություն ունենալ չէր կարող, քանի որ այդ տարածքում նրանք ոչ գյուղ, ոչ էլ արդյունաբերություն ունեին` ոչինչ էլ չունեին։ Նա հավելեց` այդ ճանապարհները կառուցվել են անտառների մեջ` անտառահատումների միջոցով։ Ինչ է`Ադրբեջանը համաձա՞յն էր, որ «իրենց տարածքում» հատում կատարվի։
«Երբ մենք զիջում ենք 22 կիլոմետր, դա նշանակում է, որ դրանից դեպի Հայաստան ընկած հատվածում մենք հետագայում անելիք չունենք»,–ասաց Քոչինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան։
Նշենք, որ մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում և փորձում է հաստատվել այնտեղ։
Գորիս-Կապան ճանապարհին նրանք արդեն մաքսակետեր են տեղադրել։ Թեև երկրների միջև 44-օրյա պատերազմից հետո դեռ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, բայց ՀՀ իշխանությունը պնդում է, որ այդ հատվածը ադրբեջանական է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.