Արթուր Վանեցյան․ Փաշինյանը վախեցած, նստած սպասում է իր վճռին
Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրանք չեն կարողանալու մնալ իշխանության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ժամկետները կախված են նրանից, թե հանրությունը մեզ աջակցելո՞ւ է այդ հարցում, թե ոչ։ Այսօր մենք փողոցում ունենք հասարակական–քաղաքական գործիչների կողմից կազմակերպված շարժում, որը թափ է հավաքում, ուզում եմ կոչ անել բոլորին մասնակցել շարժման գործողություններին։ Շարժման մասնակիցներին նաև ուզում եմ խնդրել հստակ պահանջներ ներկայացնել, ոչ թե պահանջել փաստաթուղթ հրապարակել, հիմա ինքը կասի, որ փաստաթուղթ չկա։
Ես իմ շրջապատում մի տերմին են օգտագործում՝ որպես նիկոլագետ ձեզ ասում եմ՝ այս մարդը վախեցած, նստած սպասում է իր վճռին, ճակատագրին, թե ինչ է լինելու։ Եթե նրա հետ մտնենք դիսկուրսի մեջ, թե ինչ փաստաթուղթ ես հրապարակելու, երկրում չկա մի մարդ, որն իրեն այս դիսկուրսում կարող է հաղթել»,-շեշտեց Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.