Գորիսի փոխքաղաքապետ․ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իմ մտահոգություններն ավելի խորացան
Տեղեկությունը, որ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքով միջանցք տրամադրելուն, սուտ է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Ես, որպես Գորիսի համայնքապետի տեղակալ, Առուշ Առուշանյանի ջոկատի հրամանատարի տեղակալ, ասում եմ, որ տեղեկությունն ամբողջությամբ սուտ է։ Առուշանյանը, թեև ազատության մեջ չէ, սակայն պատրաստ է կանգնել բանակի կողքին և իր մի թիզ հողի համար կռվել մինչև վերջ։ Գորիսի համայնքը պատրաստ է մարտնչել և պաշտպանել իր տարածքը։ Ես մասնակցել եմ հանդիպմանը, քանի որ Սյունիքում ստեղծված իրավիճակը հաճախ մանիպուլացված է, և անհրաժեշտ է հստակ դիրքորոշում արտահայտել և ստանալ պատասխաններ, սակայն վարչապետի հետ հանդիպումից հետո Սյունիքի սահմանների պաշտպանության հետ կապված իմ մտահոգություններն ավելի խորացան, քանի որ որևէ հստակ պատասխան չտրվեց»,- նշեց նա։
Հարցին, թե հանդիպման ընթացքում հնարավոր է, որ կողմ է եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը հակառակորդին, Քոչարյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։
«Նման արտահայատություն, նման համաձայնություն չի եղել»,- ասաց նա։
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.