Последние новости

Զատուլին․ Սա պատմության ավարտը չէ

Հայաստանի տարածքում այս կամ այն միջանցքի բացումը կամ փակումը հենց Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքական ղեկավարության։ Այս մասին «TV Gazeta»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Ադրբեջանը, ըստ ռուս քաղաքական գործչի, այստեղ անելիք չունի: «Ադրբեջանը զուր է մտածում, որ Թուրքիայի աջակցությունը հանում է իրենից բոլոր հարցերը։ Տարածաշրջանում տարբեր շատ ուժեր կան։ Շատ տարբեր հանգամանքներ կարող են ի հայտ գալ: Ապագան ամբողջությամբ մեզ հայտնի չէ։ Ուստի մի կարծեք, որ ամեն բան այսօր ավարտվեց։

Ինչպես ասում էր Ֆրենսիս Ֆուկույաման. «Սա պատմության ավարտն է»: Բայց սա պատմության ավարտը չէ։ Ռուսաստանում շատերն են ինձ պես մտածում։ Այս մարդիկ կրում են ոչ միայն հայկական, այլև ռուսական ազգանուններ։ Նրանք հիանալի հասկանում են, թե այժմ ինչ է տեղի ունենում», - ասել է Զատուլինը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ