Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի բնակիչներին
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին և վերաբնակներին, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Գյուղացիներին տրամադրվել է շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ կոշիկներ, հագուստ և տնտեսական պարագաներ, ինչպես նաև 1-5-րդ դասարանների աշակերտներին`դպրոցական հավաքածուներ:
«Այսօր Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայրում իրականացվել է մարդասիրական ակցիա, որի ընթացքում երկու բազմազավակ ընտանիքների տրամադրվել են մթերային և կենցաղային հավաքածուներ, գազի վառարաններ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվել է մեկական ծածկոց, հագուստ և կոշիկ։ Դպրոցի 1-5-րդ դասարանների 40 աշակերտ ստացել են անհատական նվերներ՝ ուսապարկի և դպրոցական գրենական պիտույքների տեսքով։ Գյուղի բնակիչներին մոտ մեկ տոննա հագուստ և կոշիկ են բերել և տրամադրել գյուղի բոլոր կարիքավոր բնակիչներին»,-հայտարարել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։
Մարդասիրական ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահներն ու բարերարներն օգնություն են ցուցաբերել Խնածախի ավելի քան 800 բնակիչների:
«Այսօր մենք հերթական համատեղ ակցիան անցկացրեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի և «Մերսի» բարեգործական ասոցիացիայի հետ։ Ակցիան անցկացվել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում։ Գյուղում մոտ 900 մարդ է ապրում։ Նախևառաջ մարդասիրական օգնություն է տրամադրվել ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին, դրանք երկուսն են։ Տրամադրվել են կենցաղային պարագաներ, ծածկոցներ, վառարաններ, կոշիկներ։ Հետո մոտեցան առաջին-հինգերորդ դասարանի երեխաները, որոնց տրամադրվեցին գրենական պիտույքներ և ուսապարկեր», - ասել է «Մերսի» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
Մարդասիրական բեռները Ռուսաստանից տեղափոխվել են ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով, իսկ Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանից Արցախի տարածք են հասել ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային տրանսպորտով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.