Ադրբեջանի հետ Փաշինյանի բանակցողը եղել է Հրաչյա Թաշչյանը
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն, Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:
«ԱՆԻ» կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա Թաշչյանը WhatsApp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:
«Պարոն Թաշչյանը Հայաստանի լավագույն դիվանագետներից է, ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղե էլ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ», - հոդվածում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 07:36
Армянская община Исфахана продолжает жить привычным ритмом, несмотря на удары по находящемуся в регионе предприятию по обогащению урана в Натанзе. Редактор армяноязычной газеты "Алик" Арам Шахназарян в беседе со Sputnik Армения опроверг слухи о разрушении офиса редакции и эвакуации местных жителей.
-
2025-06-17 07:33
В условиях региональной эскалации растут угрозы со стороны Азербайджана в отношении Сюникской области Армении, заявил Центральный совет «Ай Дата» партии АРФ «Дашнакцутюн», выразив обеспокоенность в связи с возникшей ситуацией.
-
2025-06-17 07:31
Киликийский католикосат выразил поддержку Католикосу Всех армян Гарегину II и высшему духовенству Армянской Апостольской Церкви (ААЦ) на фоне критики со стороны властей Армении.
-
2025-06-17 07:25
Атака на здание гостелерадио Ирана – преступление, СБ ООН должен остановить агрессию Израиля, заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.