Последние новости

Ալիևը ժամանել է Սոչի, որտեղ բանակցություններ կվարի Պուտինի և Փաշինյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այց է կատարել Սոչի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Սոչիում կանցկացվեն Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ բանակցությունները՝ նվիրված 2020 թ նոյեմբերի 9-ին ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման 1-ամյակին։ Ակնկալվում է, որ ՌԴ նախագահն առանձնազրույց կունենա Ալիևի և Փաշինյանի հետ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ