Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին:
ԱԺ-ից News.am-ին հայտնում են, որ ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են դրվել COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած բազմաբնույթ փոփոխությունները: Զրույց է ծավալվել համավարակի հետևանքով հանրային առողջապահության ոլորտը կարգավորող միջազգային և տեղական օրենսդրության շուրջ: ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները և խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու փորձի փոխանակում են իրականացրել:
Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը: Խորհրդարանականները քննարկել են տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերին առնչվող քայլերի քարտեզագրման հեռանկարային ուղղությունները:
Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.