Ֆյոդոր Լուկյանով․ Փաշինյան-Ալիև հանդիպման փաստն ավելի կարևոր է, քան դրա արդյունքը
Միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը նոր բան չի ակնկալում Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններից, քանի որ, նրա կարծիքով, հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հեռու են լուծված լինելուց:
«Արմենպրեսի» հետ զրույցում Լուկյանովը նշել է, որ այս իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և պատերազմից հետո ընդհատված շփումների վերականգնումը ինքնին ավելի կարևոր է, քան բանակցությունների արդյունքը: Այդ հարցում ռուսաստանցի միջազգայնագետը կարևորում է թե՛ եվրոպական կողմի, թե՛ Ռուսաստանի միջնորդական դերակատարումը:
«Դժվար է ինչ-որ նոր բան ակնկալել, քանի որ իրավիճակը հեռու է կարգավորված լինելուց, և վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմնականում մնում է նախագծային վիճակում: Դրան գումարվում են վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները, որոնք ցույց տվեցին, թե ինչ աստիճանի երերուն վիճակում է այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ այս իրավիճակում խնդիրը մեկն է՝ վերականգնել այն շփումները, որոնք ընդհատվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո: Առանց այդ կապերի և շփումների վերականգնման, հնարավոր չէ առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ակտիվություն են ցուցաբերում թե՛ եվրոպացիները, թե՛, բնականաբար, նաև Ռուսաստանը: Այդ տեսանկյունից հանդիպման փաստն, ըստ իս, ավելի կարևոր կլինի, քան դրա արդյունքը», - ասել է Ֆյոդոր Լուկյանովը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.