Պուտին․ Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում ԼՂ-ում
Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, ակտիվորեն աշխատում է հրադադարի ռեժիմի վերահսկման հարցով ռուս-թուրքական կենտրոնը։ Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման սկզբում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ քիչ անց նրանց կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում իրավիճակի քննարկման համար։ «Ցավոք, կան խնդիրներ, կան միջադեպեր... Ցավոք, առանց զոհերի դեռ չի լինում, սակայն հենց դրա համար ենք մենք հավաքվել, որպեսզի տեսնենք՝ ինչ է արվել և ինչ պետք է անել, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն և ստեղծվեն պայմաններ իրավիճակը հանդարտեցնելու և այնպիսի որակի պայմաններ ստեղծելու համար, որոնք տարածաշրջանի մարդկանց ապրելու, իսկ երկրներին՝ զարգանալու հնարավորություն կտան»,-ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ մինչ Ալիևի հետ հանդիպումը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ, ով զբաղվում է էկոնոմիկայի հետ կապված խնդիրներով, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերով։ «Խոսել եմ պաշտպանության նախարարի, ԱԴԾ տնօրենի հետ, որին, ինչպես գիտենք, ենթակա են սահմանային ծառայությունները, որոնք զգալի ներդրում ունեն կարգավորման գործում»,-հավելել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.