Վազգեն Մանուկյանը չի ընդունում մեղադրանքը
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը, այն է՝ Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը, չի ընդունում։
Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը մեկնարկեց մեղադրող դատախազ Ալիկ Ստեփանյանի կողմից Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ընթերցմամբ։
Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել է ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ-ն» իշխանության արագ զավթումն էր։
Նախկին վարչապետի աջակիցները մեղադրանքը լսելուց հետո սկսեցին վանկարկել. «Ամոթ»։ Դատավորը միջամտեց ու զգուշացրեց, որ կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառի։
«1988 թվականից զբաղվում եմ քաղաքականությամբ։ Ե՛վ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն` հազարավոր ելույթներ եմ ունեցել։ Մեղադրող կողմն իմ խոսքից մի մաս է վերցրել, ու պնդում են, թե դրանք քրեորեն պատժելի հայտարարություններ եմ արել։ Մեղադրանքն ինձ չի վերաբերում, այն չեմ ընդունում»,- նշեց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ երկու կողմի իրավաբանները թող վիճեն միմյանց հետ, ինքն էլ առայժմ միայն կդիտի ու կփորձի հասկանալ՝ ինչպես են համոզելու, որ իր արած հայտարարությունները քրեորեն պատժելի են։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ ինքն իրականում մտածել է, թե դատախազը կգա նիստին ու այնուամենայնիվ կհրաժարվի մեղադրանքից։ Ալեքսանյանը խնդրեց դատախազին պատասխանել, թե ինչ է նշանակում մեղադրանքում առկա «բռնություն» և «սահմանադրական կարգ» հասկացությունները։
Դատախազն էլ նշեց, որ այդ հարցերին հանգամանորեն կանդրադառնա մեղադրական ճառում։
«Երբ մեղադրանքի պատճառաբանական մասը կարդում եմ, որևէ բռնության հատկանիշ չեմ տեսնում։ Անկեղծ ասած, ես այսօր պատկերացնում էի, որ դատախազը պետք է գա, մեղադրանքից հրաժարվի»,- ասաց Մանուկյանի պաշտպանը։
Ալեքսանյանը նաև միջնորդություն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Կարեն Բիշարյանին դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու համար։
«Այդ դատախազը Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներով, որպես հարակից պատասխանող կողմ, անդրադարձել է նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, հոլովակներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին։ Հենց այս պատճառով էլ ցանկանում եմ, որ Բիշարյանը հրավիրվի հարցաքննության որպես վկա»,- ասաց պաշտպանը։
Վազգեն Մանուկյանի գործով առկա ապացույցների՝ փաստաթղթային մասի հետազոտումն ավարտվեց։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա 2022 թվականի փետրվարի 7-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.
-
2025-02-22 12:33
Такие положения не обсуждаются в мирном договоре. Об этом заявил вице-спикер парламента Армении Рубен Рубинян, комментируя заявления из Азербайджана о том, что одна из двух несогласованных статей армяно-азербайджанского мирного договора касается «Зангезурского коридора», а другая – конституции.