Последние новости

Պուտին․ Մեր նպատակը տարածաշրջանի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է

Մեր բոլոր ջանքերի նպատակը տարածաշրջանի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում բացելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։

«Այս ընթացքում շատ բան է արվել, ցավոք, դեռ բոլոր հարցերը չեն կարգավորվել։ Ես տեղյակ եմ սահմանին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին, երբ երկու կողմից էլ մարդիկ են զոհվում և վիրավորվում։ Այս հարցերը հատուկ ուշադրություն են պահանջում: Մենք հավաքվել ենք՝ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար։

Բայց ընդհանուր առմամբ տարվա ընթացքում շատ բան է արվել։ Նախ՝ լայնածավալ ռազմական գործողություններ չեն ընթանում, ինչն ինքնին լավ է։

Այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել փախստականների վերադարձի հետ կապված։ 53 000 մարդ արդեն վերադարձել է մշտական ​​բնակության վայրեր։ Մեր խաղաղապահ զորախումբն արդյունավետ աշխատում է՝ ապահովելով մարդկանց անվտանգությունը։ Գործում է զինադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն։

Ամենակարևորն այն է, որ պայմաններ են ստեղծվում հետագա բնականոն, խաղաղ կյանքի համար։ Դա է կարևորը։ Փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ հանձնաժողով։ Իմ գործընկերները զեկուցում են աշխատանքի ընթացքի մասին։ Հեշտ չէ, բայց, այնուամենայնիվ, այս աշխատանքն առաջ է ընթանում, և հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ համապատասխան խմբի աշխատանքը, այլև կայացնել անհրաժեշտ որոշումները։ Կարծում եմ՝ սա է մեր բոլոր ջանքերի նպատակը՝ պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան, իսկ տնտեսությունը՝ զարգացնա։

Այս ամենը պետք է բարենպաստ ազդի երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Ռուսաստանի համար ևս դա մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հատուկ բնույթը։ Հարյուրամյակների ընթացքում մենք գտնվել ենք միասնական պետության կազմում, մենք խորը պատմական կապեր ունենք և չէինք ցականա, որպեսզի դրանք փլուզվեին, հակառակը՝ մենք պետք է վերականգնենք դրանք»,-ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ