Последние новости

Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են ու քննարկել շփման գծի իրադրությունը

Կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի հետպատերազմական վերականգնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահին այսօր ընդունել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ