«Առուշ Առուշանյան» դաշինք․ Արդարադատության վերականգման պահանջով հավաքվում ենք դատարանի դիմաց
«Առուշ Առուշանյան» դաշինքը գորիսցիներին կոչ է անում այսօր՝ ժամը 13։30-ից սկսած, հավաքվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դիմաց՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի, որի գործով դատական նիստը նշանակված է 14:00-ին:
«Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, մենք ապրում ենք մեր պատմության ծանրագույն ժամանակներից մեկը։ Այսօր, երբ վտանգված է Հայաստանի ինքիշխանությունը, երբ աղոտ ու անորոշ է Սյունիքի ապագան, երբ նոր պատերազմի վտանգն առկախված է մեր երկրի սահմանների բոլոր ուղղություններով, մեզ անհրաժեշտ են հզոր ու անկոտրում առաջնորդներ։ Այդպիսիք, ցավոք, այսօր շատ չեն (այլապես չէինք հասնի այս հանգրվանին), բայց կան։ Որևէ մեկս կասկած չունի, որ այդ հայրենասեր, ազգասեր ու անձնազոհության աստիճան իր ծննդավայր Գորիսը սիրող եզակի հայորդի է նաև մեր սիրելի համայնքապետը, որին ավելի քան 4 ամիս է՝ ապօրինաբար պահում են կալանքի տակ։
Հարցրե՞լ եք արդյոք, թե այդ ո՞ր զանցանքի համար են այսօր Առուշ Առուշանյանին կալանավոել, այդ ի՞նչ շինծու մեղադրանք են մեր համայնքապետին առաջադրել, այդ ինչո՞ւ են դատական նիստերն անհիմն հետաձգվում, իսկ հաջորդ նիստերը որքան հնարավոր է ուշ նշանակվում, կամ այդ ի՞նչ վտանգ է Առուշանյանը ներկայացնում, որ վախենում են նրան ազատ արձակել։
Պատասխանը բոլորիս համար պարզ է․ Առուշանյանը չի համաձայնվել իշխանություններին խոնարհաբար ծառայել, չի համաձայնվել արյունով գծած սահմանները մեկ ստորագրությամբ թշնամուն նվիրել, իր բառերով ասած՝ նրանց թրի տակով չի անցել։
Կհարցնեք՝ ո՞րն է մեր անելիքը, կամ ի՞նչ կարող ենք անել․ պետք է նախ և առաջ համախմբվենք և մեկ մարդու նման պահանջենք, որ մեր համայնքապետին անհապաղ ազատ արձակեն։ Մենք դա արել ենք ստորագրահավաք կազմակերպելով, մենք դա արել ենք Առուշանյանին համայնքապետի պաշտոնում վերընտրելով, եկե՛ք վաղվա դատական նիստին մեր համայնքապետին ազատ արձակելու արդար պահանջը ներկայացնենք խաղաղ բողոքի ակցիայով։
Եկե՛ք այս անգամ էլ համախմբվենք, չհուսալքվենք ու հետ չկանգնենք մեր պայքարից այնքան ժամանակ, քանի դեռ մեր Առուշանյանին պահում են անազատության մեջ, և քանի դեռ մեր համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցրել։
Գորիս համայնքն ու մեր հայրենիքն այսօր առավել, քան երբևէ Առուշանյանի և նրա նմանների կարիքն ունի։ Արթնացե՛ք, մարդիկ։ Թուրքը հասել է մեր դարպասներին։ Ամեն օրը կարևոր է, ամեն ժամն ու վայրկյանը կարող է մեզնից յուրաքանչյուրի ու մեր հայրենիքի համար ճակատագրական լինել․․․
Արդարության ու արդարադատության վերականգման պահանջով՝ վաղը՝ ժամը 13։30-ից սկսած, բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց։
Դատական նիստը նշանակված է 14։00-ին։
Առուշ Առուշանյանը ևս ներկա կլինի դատական նիստին»,- նշված է դաշինքի հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-23 19:38
В азербайджанском сегменте сети распространились утверждения о том, что в последнее время некоторые азербайджанцы, которые незаконно были заселены в оккупированном алиевским режимом армянском Арцахе, возвращаются в Баку.
-
2024-09-23 19:34
По сведениям "ФактИнфо", директор завода “Макур Еркат” Карен Акопян и бывший заместитель гендиректора ЗММК Нарек Амбарян заключены под стражу.
-
2024-09-23 19:32
IP-адреса и номера телефонов пользователей Telegram, нарушающих правила мессенджера, могут быть переданы соответствующим органам в ответ на обоснованные запросы, сообщил находящийся под следствием во Франции сооснователь Telegram Павел Дуров.
-
2024-09-23 19:28
Реализация процесса демаркации границы между Арменией и Азербайджаном в условиях отсутствия двусторонних дипломатических отношений недопустима, поскольку таким образом резко возрастает возможность агрессивных действий со стороны Баку в процессе демаркации границы. Об этом говорится в заявлении, распространенном инициативой «Айакве».