Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարևորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։
Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։
Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։
Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թե դելիմիտացիա կսկսի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։
Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա։
Իսկ կարմիր գծերի հատումը նույն միջազգային հանրության համար կդիտվի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կկրեն։
Այն էլ ոչ մեկ չգիտի, թե գործողությունների ինչպիսի մասշռաբը «լայնածավալ» կորակվի և ստեղծված իրադրության պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կձեռնարկեն։
Դեռ պետք է հասկանալ, իսկ արդյո՞ք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան»,- գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 05:29
Республика Армения не готова к реализации процессов против "Электрических сетей Армении", не располагает соответствующими инструментами для этого и, скорее всего, проиграет арбитражный суд. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара КАЗАРЯН.
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.