Առուշ Առուշանյանի պաշտպան․ Գործ ունենք իրականում պրոֆեսիոնալ դատավորի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկա պահին Առուշ Առուշանյանի գործով մենք գտնվում ենք դատաքննության փուլում. Նախորդ դատական նիստին մենք սպառեցինք այդ փուլում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը. Այսօր անցնելու ենք բույն դատաքննությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով, առաջին քայլով պետք է որոշվի ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը. «Ապացույցների հետազոտումից հետո պաշտպանական կողմը, բնականաբար, ունի միջնորդություն: Մարտավարական հանգամանքներից ելնելով ներկա պահին չեմ ցանկանում բարձրաձայնել:
Ես մնում եմ այն կարծիքին, որ մենք գործ ունենք իրականում պրոֆեսիոնալ դատավորի հետ: Այո, նախորդ դատական նիստում կայացվեցին որոշումներ, որոնք պաշտպանական կողմին գոհացնող չէին:
Այո, ես վտահ եմ, որ կարող են լինել նաև համապատասխան ճնշումներ այս գործի առումով, հետևաբար այս գործի շրջանակներում ինձ համար ամեն ինչ սպասելի է: Այդուհանդերձ, պաշտպանական կողմը չի հանձնվում, մինչև վերջ պայքարելու ենք: Մեզ համար խափանման միջոցի փոփոխման հարցը դեռ արդիական է, այդ հարցը բարձրացնելու ենք և հույս ունենք, որ շատ շուտով Առուշ Առուշանյանը կլինի ազատության մեջ»,-ընդգծեց պաշտպանը:
Նա նկատեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչու են մեկուսացրել Սյունիքի համայնքապետերին. «Նրանք կարող են խոչընդոտ հանդիօսանալ որոշ հարցերի վերաբերյալ, որոնք լուծում է այսօր գործադիր իշխանությունը: Նույն իրավիճակը տեսանք Արթուր Սարգսյանի հետ կապված: Նման պայմաններում, եթե սա չի քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է քաղաքական հետապնդումը: Մի հետապնդում, որտեղ իրավական գործընթաց չակ, երբ ամեն ինչ արվում է շատ ակնհայտ ու շատ արհեստական, մենք չենք կարող դա գնահատել որպես իրավական:Սյունիքի բոլոր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.