Կաստալդո․ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ նշելով, որ տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին։
«Տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, այն կպահանջի համբերություն ու ժամանակ։ Հաջող դիվանագիտական լուծումներ, հեռանկարներ, անշուշտ, կան, ու Եվրոպական միությունը կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն՝ վերակառուցման ու հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի՝ արդեն իսկ կրած հսկայական կորուստները», - ասաց նա։
Կաստալդոն ընդգծեց՝ չպետք է աչքաթող անել այն ամենն, ինչ ձեռք է բերել Հայաստանն իր անկախությունից ի վեր։
«Համոզված եղեք, որ ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը կգերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը», - ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.