Չուլջյան․ Ամերիկյան կառավարությունը չպետք է օժանդակություն ուղարկի Ադրբեջանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքները բազմազան են. հենց այսօր Սենատում պետք է քննարկվի ընդհանուր Ամերիկայի անվտանգության բանաձևը, որի մեջ կան երկու բարեփոխումներ, որի շուրջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սերտորեն աշխատել է սենատորներին հետ, որ կրճատվի ամերիկյան օժանդակությունը Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
«Նկատի ունենալով Ադրբեջանի հարձակողական դիրքը, 2020-ի պատերազմը, նկատի ունենալով, որ այդ պատերազմը դեռ վերջացած չէ, ամերիկյան կառավարությունը որևէ ձևով չպետք է օժանդակություն ուղարկի Ադրբեջանին. «Դրանից բացի աշխատանք։ ենք տանում, որ ամերիկյան տեխնոլոգիաները չօգտագործվեն ընդդեմ հայ քաղաքացիների, Արցախի քաղաքացիների, ինչը տեսանք 2020-ի պատերազմին: Մենք տեսանք, որ թուրքական ԱԹՍ-ները օգտագործվեցին Ադրբեջանի կողմից, փաստորեն նրանք օգտագործեցին ամերիկյան տեխնոլոգիա: Դրա դեմ պետք է պատժամիջոցներ լինեն, քանի որ օրենքներ կան, որն ասում է, որ ամերիկյան տեխնոլոգիաները չպետք է օգտագործվեն անմեղ քաղաքացիների դեմ»,-ասաց Չուլջյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքի նպատակներից մեկը Արցախին ու Հայաստանին ուղղված օժանդակության ընդլայնումն է:
«Մի քանի ամիս առաջ Ներկայացուցիչների պալատը 2,5 մլն դոլարի օժանդակություն նախատեսեց Արցախի համար, ինչը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով հարյուր հազարավոր անտուն հայերին, որոնք ստիպված եղան իրենց տները թողնել»,-ասաց նա:
«ԱՄՆ–ի պատգամը հստակ պետք է լինի, որ չեն զորակցում Ադրբեջանի հարձակողական քայլերը: Այսօր այդ պայքարի մի փուլն է»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).