ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի
ՀՀ պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել, տեղեկացնում է News.am-ը։
Որոշվել է սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման¬ված ժամկե¬տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծա¬ռա¬յու¬թյուն անցած զինծառայողները:
« «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը, իսկ 4-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և ռազմահաշվառական մասնագիտությունը, օրենքով նախատեսված ժամկետում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
Զորակոչ ու զորացրում կհայտարարվի 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ։
Պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքա¬ցիների տվյալները կուղարկվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության համա¬պա¬տասխան կառուցվածքային ստորա¬բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ։
Գլխավոր դատախազին առաջարկվել է շարունա¬կել պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.