Էրիկ Էսրաիլյանը Հռոմի պապից Benemerenti մեդալ ստացած առաջին հայն է
Հայտնի ամերիկահայ բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն առաջին հայն է, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսից ստացել է Benemerenti մեդալը՝ «Հռոմի կաթոլիկ եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար»։ Մեդալը նրան է հանձնվել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարեգործական աշխատանքների համար, գրում է Variety-ն։
Էսրաիլյանը նաև ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկու «Ֆրանցիսկոսը» Discovery Plus-ի փաստագրական ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, որտեղ Պապն անկեղծորեն խոսում է այնպիսի սուր խնդիրների մասին, ինչպիսիք են միասեռական զույգերը, կանանց իրավունքները և սեռական բռնությունը եկեղեցում։ «Ֆրանցիսկոսում» նաև կադրեր կան Հռոմի պապի 2016-ին Հայաստան կատարած այցից , որի ժամանակ նա արտասանել է «ցեղասպանություն» եզրույթը՝ խոսելով Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից 1․5 մլն հայերի սպանության մասին, ինչը հարուցեց Թուրքիայի զայրույթը։
«Գրեթե 100 տարի Թուրքիայի կառավարությունն ազդում էր պատմության շարադրման վրա ԱՄՆ-ում՝ փորձելով լռության մատնել եղելությունը և ճնշում գործադրել ԱՄՆ Պետական դեպարտամենտի վրա։ Ես սիրում եմ աշխատել սոցիալական ազդեցություն ունեցող պատմությունների վրա»,-ասել է Էսրաիլյանը, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.