Զրկվել են ջրից, արոտավայրերից, եկամտի աղբյուրից․ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը Ճակատենում
Սյունիքում ադրբեջանցիների ներկայությունը կենսական, սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծել բնակիչների համար։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ճակատեն գյուղում ծանոթացել է առկա խնդիրներին։ Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է մասնավորապես ճակատենցի Գևորգ Ավագյանի պատմությունն ու հրապարակել լուսանկար։ Դրանում երևում են Ավագյանի ընտանիքին պատկանող տունը, իսկ անմիջապես վերևում՝ սարի վրա, ադրբեջանական զինծառայողների դիտակետն է:
Ընտանիքը զրկվել է եկամտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով։
Պաշտպանին Ավագյանը պատմել է, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից։ Այդ ամենի համար ծախսել են ավելի քան 2 միլիոն դրամ։
«Սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարները չեն բավականացնում բնակիչներին»,- նշում է պաշտպանը։
Սա էլ բավական չէր, Ավագյանը, ըստ էության, նաև աշխատանքից ու իր ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից է զրկվել։ Նա իր մեքենայով տաքսի էր վարում Կապանում։
«Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով չի կարողանում մեկնել իր ամենօրյա աշխատանքին»,- նշում է ՄԻՊ-ը։
Շրջանցիկ ճանապարհով հնարավոր չէ նույն աշխատանքը կատարել․ ճանապարհը հաղթահարելը բարդ է, գործն այլևս եկամտաբեր չէ։
Ավագյանների ընտանիքը զրկվել է նաև իրենց պատկանող արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են այդ տարածքներում։
«Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագա ամրացումները Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին բացարձակ զուրկ են իրավական հիմնավորումից»,- շեշտում է պաշտպանը։
Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիների արարքները հանցավոր են, քանի որ խաթարում են մարդկանց բնականոն կյանքը և կատարվում են դիտավորությամբ: Նրանց գործողությունները Հայաստանի՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:40
Более 10 армянских организаций, действующих в России, осудили нападки премьер-министра Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь и его намерение сместить с поста Католикоса всех армян Гарегина II. Об этом сообщает Институт Черноморско-Каспийского региона.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.