Բաքվի ագրեսիայի հետևանքով 91 հազար անձ է տեղահանվել. Արմեն Ղազարյանը՝ ՄԱԿ-ի խորհրդում
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր առցանց տարբերակով մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով։ Նիստը կայացավ Ժնևում և նվիրված էր Կազմակերպության 70-րդ հոբելյանին։
Ա․ Ղազարյանը շնորհավորեց մասնակիցներին ՄՄԿ հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 1993 թ-ից՝ նախաձեռնելով տարատեսակ ծրագրեր և էական ներդրում ունենալով միգրացիայի կառավարման և կայուն զարգացման գործում։ «Մենք բարձր ենք գնահատում ՄՄԿ աջակցությունը Հայաստանում Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրին համապատասխան միգրացիոն քաղաքականության մշակելու հարցում»,-նշեց նա։
Ղազարյանն անդրադարձավ համավարակով պայմանավորված իրավիճակին Հայաստանում, նշեց, որ համավարակի ամենասկզբից Կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակումների ժամանակահատվածում ապահովելով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ընդունել է վերադարձողների վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագիրը։
«Անցյալ տարին մեզ համար մարտահրավերներով լի էր ոչ միայն համավարակով պայմանավորված, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլև պատճառ դարձավ տարծաշրջանային մարդասիրական ճգնաժամի և զանգվածային տեղահանումների համար»,-նշեց Ա․Ղազարյանը՝ մանրամասնելով, որ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ։
Եզրափակելով խոսքը՝ Արմեն Ղազարյանն անդրադարձավ միգրացիայի կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներին՝ մասնավորապես նշելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը։ «Վերջին փորձառությունը ցույց տվեց ներառական քաղաքականությունների արդյունավետությունը, որոնք կառուցված են համագործակցային մոդելով՝ կառավարությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի միջև»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.