«Էս անգամ ճողոպրեմ». փոխնախարարն անպատասխան թողեց Իշխանասարի մասին հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ–ում անպատասխան թողեց Իշխանասարից ադրբեջանցիների հետ քաշվելու մասին լրագրողների հարցերը։
«Այս անգամ «ճողոպրեմ»` ձեր նախորդ անգամվա գրածի համաձայն, մյուս անգամ կպատասխանեմ»,– ասաց փոխնախարարը` ակնարկելով մամուլում իր հասցեին արված արտահայտությունը։
Այսպիսով, Արման Սարգսյանը, ըստ էության, ոչ՛ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրերն այն մասին, թե ադրբեջանական ԶՈւ–ն Սյունիքի Իշխանասարի տարածքում հետ է քաշվել դեպի նախկինում զբաղեցրած դիրքեր։
Այսօր առավոտյան Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասար լեռան այն հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։
Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ տեղակայվել են, թե ոչ։
Գյուղի բնակիչներն էլ Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին իրենց հայտնի է դարձել երեկ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.