Պաշտպանության փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց, թե բավական տևական ժամանակ ՀՀ օդային տարածքը տրվում է ադրբեջանական ավիաուղիներին։
«Կա ֆիքսված շարժում, որ Բաքվից Նախիջևան են գնում, ձևական առումով, քաղաքացիական ինքնաթիռներ։ ՊՆ-ն տեղեկացված է արդյոք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա Նախիջևանից վերադանռում դեպի Բաքու՝ օգտագործելով ՀՀ օդային տարածքը», - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց Ղազինյանը։
Փոխնախարարն էլ ասաց, թե հիշում է մեկ դեպք, երբ մեծ աղմուկ բարձրացավ նույն խնդրի հետ կապված, երբ ՀՀ օդային տարածքով ադրբեջանական օդանավ էր անցել։
«Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ես մանրամասներին տեղյակ չեմ ինչ ընթացակարգերով է իրականացվում, եթե Դուք ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել քաղավիացիայի կոմիտե։ Անձամբ ես Ձեր հարցին խորը պատասխան չեմ կարող տալ», - ասաց Սարգսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.