Ուսապարկերը կրկին հրաժարվեցին ապաքրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել վիրավորանքի ու զրպարտության մասին աղմկահարույց օրենքը։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ օրենքը հակասում է Սահմանադրությանը, ոտնահարում է քաղաքացիների իրավունքները և սահմանափակում երկրում գործող ԶԼՄ-ների գործունեությունը։ «Այս առումով այն պետք է ապաքրեականացվի։ Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն Սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ։ Գործող օրենսդրությունը չի արտացոլում Սահմանադրությամբ ամրագրված նպատակները, այլ պարզապես փորձում է սպառնալիքներով սահմանափակել խոսքի ազատությունը, հանրային քննադատությունը, մասնավորապես, քաղաքական գործիչների նկատմամբ։ Ավելին, գործող օրենքը վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության համար, ինչի մասին վկայում է Freedom House միջազգային կազմակերպությունը»,-պարզաբանեց Վարդանյանը։
Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հարցրեց, թե արդյոք ընդդիմադիրը քաղաքական վարքագծի նորմա է համարում հայհոյանքը։
Վարդանյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում։ Այդուհանդերձ, պատգամավորը չզլացավ նկատել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած քաղաքական մեծամասնությունը նման պահվածքը դարձրել են նորմա։
Երկարատև քննարկումներից հետո ԱԺ հանձնաժողովը, այնուամենայնիվ, բացասական եզրակացություն տվեց ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.