Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել
Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են կարգապահական վարույթ հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։
«Նախկինում տեղեկացրել էինք, որ 15․11․2021թ․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը՝ առանց պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու և պաշտպանական կողմի բացակայությամբ, հրատապ դատական նիստ էր անցկացրել՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի դեմ դատախազի Վերաքննիչ բողոքը քննության առնելու համար և բեկանել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14․10․2021թ․-ի որոշումը։
Տեղեկացնում ենք, որ այսօր համապատասխան միջնորդություններ ենք ներկայացրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Բողոք ենք ներկայացրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ։
Իմ փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ նման նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, սակայն սա այն դեպքն է, երբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացված նման ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել են մեր պաշտպանյալի մի շարք հիմնարար իրավունքներ, ինչպես նաև, վերը նշված որոշմամբ, խախտվել են քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքները։
Ինչպես Արթուր Սարգսյանի պաշտպաններ, այնպես էլ որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ, մեզ համար անընդունելի է դատավորի նման գործելակերպը։
Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարն իր տարբեր ելույթներում շատ է խոսել անարդար և արդարադատություն չիրականացնող դատավորներին վեթինգի ենթարկելու մասին։ Ըստ իս, այս միջնորդությունը լավ առիթ է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարն ապացուցի իր խոսքերի անկեղծությունը», - ասված է Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).