ՀՀ ՄԻՊ․ Հոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. Սյունիքի գյուղերի խնդիրները
Ադրբեջանական զինված ուժերի կողմից մաքսակետեր տեղադրելուց հետո մի շարք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջ եկել, օրինակ` թեև Շիկահողում գործում է բժշկական ամբուլատորիա, որտեղ կա բուժքույր, բայց բուժօգնության լուրջ հարցերը չեն կարող լուծվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ հոսպիտալացման համար մարդիկ պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնեն, որպեսզի Մեղրիով հասնեն Կապան:
Թաթոյանն այսօր փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ։
«Գյուղերից մեկում բնակիչը պետք է պարբերաբար սրտի հետազոտություն անցնի Երևանում, Կապանում՝ արյան մակարդելիության ցուցանիշների հետազոտություն, մեկ այլ դեպքում՝ աչքի հետազոտություն, բայց ճանապարհի պատճառով այլևս չեն կարողանում գնալ հետազոտությունների»,–արձանագրել է Թաթոյանը։
Բացի այդ, Ծավ գյուղում գործող հացի արտադրամասը, որն արտադրանքն իրացնում էր ինչպես հարակից գյուղերում, այնպես էլ Կապան քաղաքում, ստիպված է եղել 50 տոկոսով կրճատել արտադրանքի ծավալները. սրա հետևանքով նաև աշխատողների աշխատավարձերի հետ կապված խնդիրներ են առաջացել։
Թաթոյանը նկատում է, որ ոչ ամենագնաց մեքենաների համար այլընտրանքային ճանապարհի բացարձակ անանցանելիությունը դարձել է ընտանիքների բաժանման պատճառ․ օրինակ՝ Շիկահողում, Ճակատենում երիտասարդ ընտանիքները Կապան աշխատանքի հասնելու դժվարությունների պատճառով ստիպված բնակարան են վարձակալել Կապանում՝ գյուղում թողնելով իրենց ծնողներին կամ ընտանիքի տարեց անդամներին։
Թաթոյանը նշում է, որ իրականում ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն:
«Սահմանվել է նաև այլընտրանքային դժվարանցանելի ճանապարհով Ճակատենից Կապան տանող 1 «ՈւԱԶ» մեքենայով երթուղի` օրական 3 անգամ, ինչպես նաև օրական 1 անգամ Մեղրի տանող երթուղի: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով»,–ասում է Թաթոյանը։
Նա հավելում է, որ ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
Թաթոյանը ներկայացված իրավիճակի առնչությամբ հատուկ զեկույներ կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.