Իշխանասար գյուղապետ․ Հովիվները դաշտերից գալիս, ասում են՝ թուրք չկա
Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը News.am-ի հետ զրույցում չի հաստատում, որ Իշխանասարի հատվածից ադրբեջանական զորքը հետ է քաշվել։
Նա ասաց, որ Սյունիքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայող չի տեսել։
«Մեր գյուղի հովիվները դաշտերից գալիս, ասում են, որ այնտեղ թուրք չկա։ Հիմա այնտեղ շատ ցուրտ է, չգիտեմ՝ ինչքան են գնացել, ինչքան են մնացել։ Չեն երևում այդ մարդիկ։ Տեխնիկան էլ չի երևում, ոչինչ չի երևում»,- ասաց նա։
Ավելի վաղ գյուղապետը factor.am-ին ասել էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։
Նշենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ասել է, որ երեկվա դրությամբ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել, իսկ այսօր դեռ պետք է ճշտի հրամանատարներից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.