Ռուս խաղաղապահները ԼՂ-ում մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորների անվտանգությունը Ամարաս այցելելիս
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորների անվտանգությունը Ամարասի վանական համալիր այցելելիս։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մենք այցելում ենք վանք ընտանիքով, երբեմն՝ առանձին։ Ցանկանում եմ ասել, որ մեր ուժը մեր հավատքի, մեր վանքի մեջ է։ Ցավոք սրտի, մենք չենք կարող այցելել Շուշի քաղաքում գտնվող Ղազանչեցոց եկեղեցի, բայց իմ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նման ապահովության համար, շատ լավ է, որ մենք կարող ենք ապահով այցելել մեր եկեղեցին և աղոթել մեր Աստծուն։ Եվ դրա համար մենք անչափ շնորհակալ ենք ձեզ, առաջին հերթին՝ բոլոր խաղաղապահներին, ձեր ժողովրդին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ»,-ասել է վանքի ուխտավոր Մարիամ Մարգարյանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ժամանակակից զրահափոխադրիչներով՝ ԲՏՌ-82Ա, ապահովում են ուխտավորների անվտանգ այցը Ամարասի վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտ։
Ռազմական գործողությունների ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո վաղ միջնադարյան Ամարասի վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են այս սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.