Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով․ Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին
Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, և այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ այդ քարտեզի վրա չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Ալթայում։
«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապեր պահպանելու մեջ…Մենք ևս ունենք մեր ցեղակիցների և մեր հայրենակիցների այդպիսի տարածք, մենք ևս կարող ենք տարբեր գույներով ներկել աշխարհի քարտեզը։ Սա, առաջին հերթին, ամբողջ հետխորհրդային տարածքն է, մեր հայրենակիցների հսկայական թիվը, որոնք ներկայացնում են ԽՍՀՄ ժողովուրդներին, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արգենտինայում»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ քարտեզն Էրդողանին նվիրել էր Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։ Բահչելիի և Էրդողանի լուսանկարը տեղադրվել էր Twitter-ում։ Լուսանկարում երևում է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը, ըստ Բահչելիի, ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի տարածքների մի մասը և Իրանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.