Երևանը և Սանկտ Պետերբուրգը միասին ծրագրեր կիրականացնեն. ստորագրվել է «Ճանապարհային քարտեզ»
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ», հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:
Պետերբուրգցի գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների եղբայրական գերեզմանները: Այնուհետև ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում կայացել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը և համագործակցության «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը:
Կողմերը փաստել են, որ ստորագրվող փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև գործնական ծրագրերի իրականացմանը:
«Վստահ եմ, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը «Ճանապարհային քարտեզի» շրջանակում էլ ավելի կընդլայնեն գործընկերային հարաբերությունները: Իսկապես, կա լայն դաշտ գործակցություն ծավալելու քաղաքաշինության, սոցիալական, առողջապահության, կրթության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովին հրավիրել է փոխադարձաբար այց կատարել Երևան:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ այցը լավագույնս կծառայի երկու քաղաքների միջև կապերի ամրապնդմանը և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ կհաղորդի:
«Մենք, ըստ էության, այս փաստաթղթով նոր թափ ենք հաղորդում եղբայրական երկու քաղաքների միջև առկա համագործակցությանը, որը, համոզված եմ, նոր հեռանկարներ է բացելու քաղաքային տարբեր ոլորտներում առարկայական ծրագրեր իրականացնելու համար: Սանկտ Պետերբուրգը համարվում է հայ հոգևոր մշակույթի ռուսական կենտրոններից մեկը և, օգտվելով առիթից, ուզում եմ առանձնակի կարևորել նաև տեղի հայ համայնքի մեծ ներդրումը քաղաքի զարգացման գործում»,- նշել է նահանգապետ Բեգլովն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունների առևտրատնտեսական կապերի զարգացման գործում, կարևոր դեր կխաղա Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի կառուցումը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր կիրականացվեն առևտրատնտեսական ու գիտատեխնիկական կապերի ընդլայնման, ինչպես նաև մշակութային ոլորտներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.