Բողոքի ակցիա՝ Առողջապահության նախարարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի կցիա են կազմակերպել, որոնք բողոքում են կորոնոավիրուսի դեմ պայքարի շրչջանակներում կիրառվող սահմանափակումների դեմ:
Ակցիիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Այստես կոլապսի է ենթարկվելու Հայաստանի տնտեսությունը. և թող չփորձեն բերել Ամերիկայի, Եվրոպայի ու Իսրայելի փորձը: Շատ երկրներում ի սկզբանե թեստավորումներն անվճար եղավ, բա ինչու այդ դեպքում դրանով չառաջնորդվեցինք:
Որովհետև այս թալանի մեծ մասը գնում է իրենց գրպանը: 1050 դրամանոց ՊՇՌ թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է: Իրենք դրանով գերշահույթ են հետապնդում: ՊՇՌ-ով թալանում են, ստերով՝ կոտորում: Իրենք ասում էին՝ պատվաստված մարդը թեթև է տանում հիվանդությունը, բայց իրենք հաստատել են, որ պատվաստված 23 մարդ մահացել է:
Ստացվում է, որ գործազրկության 28 հազար դրամ նպաստ ստացող մարդը պետք է 2 անգամ թեստավորվի, որ կարողանա փողոցում հաց ուտի:
Իրենց երբ պետք է, իրենք մոռանում են, որ համավարակ կա, իսկ երբ պետք չի՝ քաղաքացին դառնում է տուգանելու մատերիալ: Իսկ իրենք ստորության մատերիալ են դառնալու, արդեն դարձել են»:
Մեկ այլ մասնակից էլ նկատեց, որ առողջապահության նախարարության աշխատակիցները պատուհաններից դուրս են նայում, սակայն դիմակով չեն:
«Իմ տղան ուսանող է, և եթ որևէ մի ստահակ կփորձի իմ ուսանող տղային ստիպել պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել ամիսը 4 անգամ, այն ստահակը, որը կփորձի ձեռք բարձրացնել իմ ուսանող տղայի առողջության վրա, կընկնի իմ ձեռքով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մի կին:
Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հանդիպում էին պահանջում առողջապահության նախարարի հետ, որպեսզի պահանջեն ՊՇՌ թեստավորումը դարձնել անվճար և վերացնեն հակասահմանադրական պարտադրանքները։
«Եթե հարկ լինի, չենք թողնելու նախարարության շենք մարդ մտնի։ Թշնամին դրսից է մեզ կոտորում, իրենք ներսից։ Եթե չեն ցանկանում երկխոսել մեզ հետ, ուրեմն մեր գործողություններից միայն իրենք են տուժելու»,–ասաց նա։
Ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ վաղը ևս նույն պահանջներով հավաքվելու են Առողջապահության նախարարության դիմաց, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 14:06
Российская сторона выражает признательность Азербайджану за оказанное содействие в возвращении на родину российских граждан, пребывавших в Иране в момент атаки Израиля. Об этом говорится в сообщении МИД РФ.
-
2025-06-14 14:03
Армия обороны Израиля (ЦАХАЛ) расширяет масштабы военной операции против ядерной программы Ирана и наносит удары по десяткам военных объектов. Об этом заявил советник канцелярии израильского премьера Бениамина Нетаньяху Дмитрий Гендельман.
-
2025-06-14 14:02
Депутат Государственной Думы и директор Института стран СНГ Константин Затулин прокомментировал усиливающуюся антироссийскую риторику Азербайджана. В интервью изданию «Свободная пресса» он отметил, что официальный Баку, используя любые поводы, стремится дискредитировать российскую позицию, особенно в контексте карабахского конфликта.
-
2025-06-14 13:59
В Израиле среди армян, к счастью, пострадавших нет. Об этом Новости Армении-NEWS.am сообщил архимандрит (вардапет) Эммануэл Атаджанян.