ՆԱՏՕ-ն ակտիվորեն կաջակցի Ուկրաինայի և Վրաստանի ռազմական կարողությունների զարգացմանը
ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում անգամ այն միտքը, որ Ռուսաստանը կարող է ազդեցության իր գոտին ունենալ, քանի որ Ռուսաստանի բոլոր հարևաններն ինքնիշխան պետություններ են։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հարցի ձևակերպումն ինքնին արտացոլում է այն թեզը, որը մեզ մոտ պետք է զգուշավորություն արթնացնի և որն անընդունելի է։ Դա այն թեզն է, որ Ռուսաստանն իր շահերի գոտին ունի։ Դա փաստացի խոստովանություն է, որ Ռուսաստանը կարող է վերահսկել, թե ինչ են անում իր հարևանները, որոնք ինքնիշխան պետություններ են հանդիսանում»,- պատասխանելով Ռուսաստանի պատմական ազդեցության գոտի ՆԱՏՕ-ի կողմից աշխարհաքաղաքական ներխուժման մասին հարցին՝ ասել է Ստոլտենբերգը։
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներ ու քաղաքական արգելքներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ ուժ կիրառելու դեպքում։
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ կոլեկտիվ անվտանգության սկզբունքը տարածվում է միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, իսկ գործընկերները, օրինակ՝ Կիևը, կարող են ակնկալել դաշինքի աջակցությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքն ակտիվորեն կաջակցի Ուկրաինայի և Վրաստանի ռազմական կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենք իրենց։
«Մենք անցկացնում ենք զորավարժություններ, տեղեկատվություն ենք փոխանակում, տեխնիկա ենք մատակարարում, նույնիսկ սատարում ենք բարեփոխումների գործընթացին»,- հայտարարել է Ստոլտենբերգը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.