Առաջարկվում է սեպտեմբերի 27-ը որպես պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանել
Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը որպես պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանել․ օրենքի նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը:
Հաշվի առնելով նշվածը, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լրացվող 13.3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»,- նշված է օրենքի նախագծում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.